ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Չկայացած հայկական էքսպրեսիոնիզմը

Չկայացած հայկական էքսպրեսիոնիզմը
19.01.2024 | 07:35

Իսկական արվեստն արտահայտում է ժամանակի տրամադրությունները, շունչն ու դարաշրջանի էությունը:

Էքսպրեսիոնիզմը 20-րդ դարի առաջին տասնամյակներում է առաջացել, հիմնականում՝ Գերմանիայում և Ավստրիայում, հատկապես՝ առաջին համաշխարհայինից հետո, երբ Գերմանիայում ու Ավստրիայում տիրում էր հուսահատություն, հուսալքությաւն, վախ, անորոշություն և արտահայտում էր հեղինակի տրամադրությունը: Դա նաև պատերազմում պարտության հետևանքն էր՝ կորուսյալ սերնդի զգացմունքները: Ինչպես մեր օրերի «դասականն» է ասել՝ պատերազմել են հանուն ոչնչի:

Էքսպրեսիոնիզմն արտահայտվում էր նկարչության, գրականության, ֆիլմարվեստում, ճարտարապետության, երաժշտության մեջ, դրա վառ օրնակը Կաֆկան է, կամ նորվեգիացի Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը:

Վախ, անորոշություն, հուսահատություն, կողմնորոշիչների վերացում, անվստահություն վաղվա օրվա հանդեպ՝ այսօրվա Հայաստանի բնութագիրն է: Էքսպրեսիոնիզմն արտահայտվում է նաև քաղաքական կյանքում՝ անորոշության մեջ թաղված, հուսահատված քաղաքական թիմեր ու գործիչներ:

Քանի որ Հայաստանում արվեստն ու հանրության տրամադրությունները միմյանցից ինքնավար են ու քիչ կապ ունեն միմյանց հետ, դրա համար արվեստում դա չի արտահայտվում, միայն քաղաքական կյանքում ու սոցցանցերում ենք դա տեսնում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 7682

Մեկնաբանություններ